Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց լինել մաքսիմալ լակոնիկ, քանի որ պետք է նախարարները ժամը 12:00-ին ներկայանան ԱԺ: ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, երբ սկսեց ներկայացնել իր որոշումը, վարչապետը կատակեց. «Պարոն Կարայան, ժամանակը հաշվի առնելով, կողմնորոշվեք, թե ինչից եք հաճույք ստանալու»:
Մինչ այդ, նա հաճույք ստանալու իրավունք էր տվել տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանին: Դավիթ Լոքյանն էլ պատասխանեց, որ աշխատելուց է հաճույք ստանում: